Թերթերը մեր մասին: ankakh.com Գործարկվել է առաջին օն-լայն խանութը, որտեղ միայն հայկական արտադրանք է վաճառվում
Հայկական արտադրության ապրանքներն այսուհետ հասանելի են մեկ ընդհանուր օն-լայն հարթակում: Երկուսուկես ամիս առաջ գործարկվել է mediamarket.am օն-լայն խանութը, որտեղ ներկայացված են բացառապես հայկական արտադրության ապրանքներ` հագուստ, խաղալիքներ, տան պարագաներ, աքսեսուարներ, խնամքի պարագաներ, գրենական պիտույքներ ևն: Օն-լայն խանութում արդեն իսկ ներկայացված են 30-ից ավելի արտադրողներ, սակայն ցանկը դեռ ընդլայնվում է. ընկերությունը բանակցությունների մեջ է հայաստանյան մի շարք արտադրողների հետ:
«Մեդիամարկետ» օն-լայն խանութի համահիմնադիրը և տնօրենը Գոռ Սաղաթելյանն է: Պատմում է, որ օն-լայն խանութ ստեղծելու գաղափարն առաջացել է դեռ տարիներ առաջ, երբ օն-լայն առևտուրը նոր-նոր էր զարգանում: «Այն ժամանակ ինտերնետը Հայաստանում դեռ տարածված չէր, շատ քչերը գիտեին e-bay-ի ու նման այլ հարթակների մասին: Երբ գնում էի փոստից ծանրոցը ստանալու, փոստի աշխատողը զարմացած նայում էր, թե ով է ինձ ապրանք ուղարկում, օրինակ, Չինաստանից»,- ասում է Գոռը: ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ այստեղ http://ankakh.com/article/25537/gvortsarkvyel-e-arradjin-on-layn-khanuthe--vortyegh-miayn-haykakan-artadranq-e-vatjarrvum