Մեր տեսականին

Թեժ առաջարկներ

Գրականություն

Կոդ՝ BK-23.13

ԽԵԼԱՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գինը՝
6500 դր.
Քանակ:
Վերադարձի պայմաններ - Եթե առաքված ապրանքը չեք հավանում, կարող եք այն վերադարձնել հետևյալ պայմաններով - տես ավելին
Վճարում - - տես ավելին

ԽԵԼԱՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԵԼԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՒ ՈՒՐԱԽ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՐԱԽ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հավաքածուն պարունակում է երկու գիրք ռուսերեն լեզվով՝ «Խելացի պատմություններ խելացի երեխաների համար» և «Ուրախ պատմություններ ուրախ երեխաների համար», ինչպես նաև՝ տեսասկավառակ (DVD) մանկական հումորային «Գժուկ» կինոպատումներով հայերեն լեզվով:

«Խելացի պատմություններ խելացի երեխաների համար» գրքում չկան հոբիթներ, ցախավելի վրա թռչող երիտասարդ կախարդներ, սակայն կան հասարակ մարդիկ և կենդանիներ: Նրանցից որոշները խոսում են և անգամ մտածում: Տեսակ-տեսակ կախարդական բաներ նույնպես հազվադեպ են պատահում, սակայն այն ամենն ինչ կատարվում է, հանգեցնում է տարբեր օգտակար և երբեմն էլ վնասակար եզրակացությունների: Իհարկե, միայն խելացի երեխաները կարող են զանազանել, թե որն է օգտակարը և որն է վնասակարը այս պատմություններում: Սակայն հետևություններ նրանք ինքնուրույն պետք է անեն, հետո միայն կիսվեն «ոչինչ չհասկացող, թեթևամիտ» մեծահասակների՝ մայրերի և հայրերի հետ: Գիրքը հասցեագրված է կրտսեր և միջին տարիքի դպրոցականներին և ոչ միայն նրանց:

«Ուրախ պատմություններ ուրախ երեխաների համար» գրքում ընդգրկված են պատմություններ, որոնք դարձել են սցենարներ «Երալաշ» (Մոսկվա) և «Գժուկ» (Երևան) մանկական հումորային կինոպատումների համար: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե բոլոր երեխաները փոքրիկ «բարմոլեյ» ավազակներ են և մեծ չարաճճիներ, խորապես սխալվում են: Պարզապես նրանք շատ կենսախինդ և ստեղծագործաբար են ավազակություններ և չարաճճիություններ անում: Եվ այդ ոգին նրանց մեջ է դրել հենց ինքը՝ բնությունը, որը, ինչպես բոլորը լավ գիտեն, իմաստուն է և երբեք չի սխալվում: Եվ թող նա, ով երբեք մանուկ հասակում չարություն չի արել, առաջինը քար նետի: Համենայն դեպս, չմանրամասնենք՝ ում վրա կամ որտեղ: Գիրքը հասցեագրված է կրտսեր և միջին տարիքի դպրոցականներին և, իհարկե, ոչ միայն նրանց:


առաքում Երևանում՝ 400 դրամ

Առաքում մարզեր՝ 1200 դրամ (մինչև 1,5 կգ ապրանքների համար), վճարումը հայփոստում, ապրանքը ստանալու պահին:

Մանրամասների համար զանգահարեք  (060) 701010; (041) 711070; (091) 711080

 

Անվճար առաքում

7000 դր. և ավելի գնումների դեպքում

Միայն հայկական ապրանքներ

Վճարման

տարբեր համակարգեր

Մեր մասին

MediaMarket-ի առաքելությունն է օգնել մեր գնորդին վայելել տեղական արտադրության որակյալ և մատչելի արտադրությունը՝ իր առջև ունենալով հագուստի, կոշկեղենի, պայուսակների, տարատեսակ աքսեսուարների, ինչպես նաև տան համար նախատեսված ապրանքների ընտրության լայն տեսականի՝ միաժամանակ խնայելով ջանքերն ու ժամանակը:

Ծանուցում

Հարգելի այցելուներ,
Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

Կապ մեզ հետ

Top