Մեր տեսականին

Թեժ առաջարկներ

Աչքի շուրջ քսուք

Կոդ՝ XM-63.1


Գինը՝
5900 դր.
Քանակ:
Վերադարձի պայմաններ - Եթե առաքված ապրանքը չեք հավանում, կարող եք այն վերադարձնել հետևյալ պայմաններով - տես ավելին
Վճարում - - տես ավելին

Աչքերի շուրջ քսուք

                                                                                                 

Այն պատրաստված է հայկական դաշտային ծաղիկների էքստրակտից, ինչպես նաև ծաղիկների,  մրգերի կորիզների յուղից: Շնորհիվ իր բնական բաղադրության  և  բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար:

Այն վերացնում է չորությունն ու գրգռվածությունը և միաժամանակ երիտասարդացնում է մաշկն աչքի շրջանում՝ կանխելով վաղահաս ծերացման նշանները: Կրեմում օգտագործվող դաշտային ծաղիկների էքստրակտը վերադարձնում է մաշկի բնական էլաստիկությունը և խոնավացնում, հանգստացնում,  սնուցում այն:

 

Կրեմում օգտագործվող երիցուկի էքստրակտը վերացնում է մաշկի գրգռվածությունը, իսկ հիրիկի արմատի էքստրակտն ապահովում է փափկացնող ազդեցություն: Ուրցի էքստրակտը նպաստում է բորբոքային պրոցեսների լավացմանը: Մասուրի էքստրակտը հանգստացնող է, իսկ կակաչի յուղն ապահովում է մաշկի էլաստիկությունը: Նշի կորիզի յուղն ունի խոնավացնող, սնուցող, փափկացնող, ամրացնող, հանգստացնող, երիտասարդացնող հատկություն` հարթեցնում է կնճիռները, վերացնում է աչքերի շուրջ մուգ շրջանակները: Կրեմում առկա հիալուրոնաթթուն աշխարհում համարվում է համար մեկ խոնավացնող նյութը՝ մեկ մոլեկուլ հիալուրոնաթթուն պարունակում է հազար մոլեկուլ ջուր:

 

Մենք օգտագործում ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

                                               

Կարող եք ամբողջապես տեսնել ԿՐԵՄԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ եւ եւս մեկ անգամ համոզվել, որ այն բնական է: Բաղադրությունը` ջուր, երիցուկի էքստրակտ, ուրցի էքստրակտ, մասուրի էքստրակտ, հիրիկի արմատի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, կակաչի յուղ, դեղձի կորիզի յուղ, ցորենի ծլի յուղ, շի ծառի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, բնական գլիցերին, օժանդակ նյութեր, հիալուրոնաթթու, եթերային յուղերի խառնուրդ:

ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ` Վերցրեք մի փոքր կրեմ և նրբորեն տարածեք կոպի ներքին անկյունից դեպի արտաքին անկյուն: Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել այն ամեն օր`  քնելուց առաջ, ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին:



 

Անվճար առաքում

7000 դր. և ավելի գնումների դեպքում

Միայն հայկական ապրանքներ

Վճարման

տարբեր համակարգեր

Մեր մասին

MediaMarket-ի առաքելությունն է օգնել մեր գնորդին վայելել տեղական արտադրության որակյալ և մատչելի արտադրությունը՝ իր առջև ունենալով հագուստի, կոշկեղենի, պայուսակների, տարատեսակ աքսեսուարների, ինչպես նաև տան համար նախատեսված ապրանքների ընտրության լայն տեսականի՝ միաժամանակ խնայելով ջանքերն ու ժամանակը:

Ծանուցում

Հարգելի այցելուներ,
Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

Կապ մեզ հետ

Top